Jump to content

Ռաֆալ Օլբինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆալ Օլբինսկի
Rafał Olbiński
Ծնվել էփետրվարի 21, 1943(1943-02-21)[1] (81 տարեկան)
ԾննդավայրԿելցե, Լեհաստան
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՎարշավայի տեխնոլոգիական համալսարան
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, դիզայներ, գծանկարիչ և նկարչության ուսուցիչ
Թեմաներգեղանկարչություն, Կերպարվեստ[2], գեղարվեստական ​​կրթություն[2], գրաֆիկա[2], իլյուստրացիա[2], դիզայն[2] և պլակատ[2]
Պարգևներ
«Gloria Artis մշակույթում ունեցած վաստակի համար»ոսկե մեդալ Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա և Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ
Կայքpatinae.com/artists/rafal-olbinski
 Rafał Olbiński Վիքիպահեստում

Ռաֆալ Օլբինսկի (լեհ.՝ Rafał Olbiński, փետրվարի 21, 1943(1943-02-21)[1], Կելցե, Լեհաստան), լեհ նկարազարդող։ Ծնվել է Լեհաստանում, սակայն իր գործունեությունը ծավալում է ԱՄՆ-ում։ 1969 թվականին ավարտել է Վարշավայի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը[3]։ Այժմ դասավանդում է Նյու Յորք Տեսողական արվեստի դպրոցում։

Օլբինսկու պաստառը Բանգկոկի` Համաշխարհային ֆիլմի 4-րդ փառատոնի շրջանակներում, Թաիլանդ, 2006
Օլբինսկու մեկ այլ պաստառ նույն փառատոնի շրջանակներում

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին Օլբինսկին տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ ներկայանում է որպես նկարազարդող և դիզայներ։ Օլբինսիկու աշխատանքները նման են բելգիացի հայտնի նկարիչ Ռենե Մագրիտի աշխատանքներին։ Նկարելու իր մոտեցումը Օլբինսկին բնութագրում է որպես «պոետիկ սյուրռեալիզմ»։ Նա նշում է, որ իրեն բոլորն էլ ոգեշնչում են, հատկապես Սոլ Սթեյնբերգը, Միլթոն Գլեյզերը, Մարշալ Արիզմենը և Բրեթ Հոլանդը[3]։

Ռաֆալ Օլբինսկու աշխատանքները ներկայացված են Ժամանակակից արվեստի թանգարանում, Սմիթսոնյան ինստիտուտում, Կոնգրեսի գրադարանում (Վաշինգտոն) , Պաստառների թանգարանում (Վարշավա) և Եվրոպայի ու Միացյալ Նահանգների այլ թանգարաններում։

1992 թվականին Օլբինսկին սերտ համագործակցություն է սկսում Շերի և Քենեթ Նահանների հետ։ Այդ ժամանակից ի վեր նրանք ակտիվորեն տարածում են Օլբինսկու նկարները աշխարհով մեկ։

1996 թվականին ԱՄՆ տեղեկատվական գործակալությունը նրան հանձնարարում է պաստառ նկարել Երկրի օրվա 25-րդ տոնակատարության համար։ 2002-2010 թվականներին Օլբինսկու նկարները ներառվում են «Մեծ տիեզերք» նախագծում` որպես Երկրի օրվա տոնակատարության խորհրդանիշ։

1999 թվականին «444» Պատկերասրահի հանձնարարությամբ Օլբինսկին նկարում է Սան Ֆրանցիսկոյի սյուրռեալիստական պատկերը[4]։

2001 թվականին «Արվեստը դարասկզբին» խորագրի ներքո Ուիլի-Բրենթ տանը (Բեռլին) ներկայացվում են Օլբինսկու աշխատանքները։

2002 թվականին Օլբինսկին զբաղվում է Ֆիլադելֆիայի Օպերայում ներկայացվելիք Մոցարտի «Դոն Ժուան» ներկայացման ձևավորմամբ։ Նա մեծ գովասանքի է արժանանում Նյու Յորք Թայմսի քննադատների կողմից։ Նույն թվականին Օլբինսկու աշխատանքները ներկայացվում են «Բարոյական նպատակով արվեստ» ցուցահանդեսի շրջանակներում։

Օլբինսկին ստեղծում է բարոյական արժեքների թեմայով մի շարք նկարներ, որոնք հերթականությամբ հայտնվում են գերմանական լրատվական ամսագիր Սթերնում։

2009 թվականին «Հին արժեքների նոր երազները» խորագրով Օլբինսկին մեծ ցուցահանդես է կազմակերպում Ջուլ Քոլինս Սմիթ թանգարանում (Օբերն)։

Իր գեղարվեստական նվաճումների համար Օլբինսկին ստացել է ավելի քան 150 մրցանակ։ 1994 թվականին նա ստացել է Համաշխարհային Օսկար աշխարհի ամենահիշարժան պաստառի համար։ Լեհաստանի Հանրապետության նախագահը Օլբինսկուն շնորհել է «Գլորիա Արտիս» ոսկե մեդալը` արվեստի ոլորտում ամենաարժեքավոր մրցանակը։

1994 թվականին Լոնդոնում Օլբինսկին պարգևատրվել է որպես լավագույն նկարազարդիչ։

1996 թվականին Օլբինսկու նկարներց մեկը ճանաչվել է լավագույնը «Նկարազարդողների հասարակության ամենամյա ցուցահանդեսի» շրջանակներում, և նրան շնորհվել է «Սթիվեն Դոհանոսի» մրցանակ։

2002 թվականի հուլիսին իտալական Ֆոնդի քաղաքում Օլբինսկուն տրվում է «Ջուլիա աստվածուհու» մրցանակ նրա` ժամանակակակից արվեստի ոլորտում կատարած ներդրումների համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Web umenia (словацк.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Souter, Nick and Tessa (2012). The Illustration Handbook: A guide to the world's greatest illustrators. Oceana. էջեր 285. ISBN 9781845734732.
  4. Brown, Joe (28 November 1999). Helping Out With a Surreal San Francisco / A gallery owner who knows what tough times are all about gives proceeds from a painting to the Chronicle Season of Sharing Fund. San Francisco Chronicle.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆալ Օլբինսկի» հոդվածին։